Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում սեպտեմբերի 4-ին
1768 թ. – ծնվել է Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիանը, ֆրանսիացի դասական գրող, դիվանագետ, ռոմանտիզմի նախակարապետ ֆրանսիական գրականության մեջ (մահ. 1848 թ.)։
1781 թ. – ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում հիմնադրվեց Լոս Անջելես քաղաքը։
1888 թ. – ամերիկացի բիզնեսմեն և գյուտարար Ջորջ Իսթմենը ստեղծեց Kodak ընկերությունը։
1907 թ. – մահացել է Էդվարդ Գրիգը, նորվեգացի նշանավոր երգահան, երաժշտական գործիչ և խմբավար (ծն. 1843 թ.)։
1946 թ. – մահացել է Արշակ Բուրջալյանը, հայ ռեժիսոր, դերասան (ծն. 1879 թ.)։
1975 թ. – առաջին անգամ եթեր հեռարձակվեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հաղորդումը։
1989 թ. – մահացել է Ժորժ Սիմենոնը՝ բելգիացի գրող, դետեկտիվ-հոգեբանական ժանրի նշանավոր ստեղծագործողներից մեկը (ծն. 1903 թ.)։
1998 թ. – ստեղծվեց Գուգլ ընկերությունը։
1999 թ. – Դաղստանի Բույնակսկ քաղաքում տեղի ունեցավ ահաբեկչական գործողություն. պայթյունի հետևանքով մահացավ 64 մարդ, վիրավորվեցին՝ 165-ը։