Ճապոնական հասարակության մեջ թուրն ուներ մոգական նշանակություն․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Մասնագետների գնահատականներով ամբողջ պատմության ընթացքում պատրաստվել է ավելի քան 2 միլիոն ճապոնական թուր, որոնցից մոտ 100 հազար նմուշը ներկա դրությամբ պահվում է Ճապոնիայում, իսկ խոշորագույն հավաքածուն գտնվում է ԱՄՆ-ում և հաշվվում է ավելի քան 300 հազար նմուշ (Ճապոնիայից դուրս են բերվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո)։
Ճապոնական թրերի մետաղից ձուլման տեխնոլոգիան սկսել է զարգանալ 8-րդ դարից և առավելագույն կատարելության է հասել 13-րդ դարին:
Մոտ հազար տարիների ընթացքում թրի տեսքը գրեթե չէր փոխվում, աննշան փոփոխվել է միայն երկարությունը և թեքության աստիճանը՝ մերձամարտի մարտավարության զարգացմանը համապատասխան։ Թուրը ճապոնական հասարակության մեջ ուներ նաև ծիսական և մոգական նշանակություն։