Բեյոնսեն դարձավ 35 տարեկան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բեյոնսե Ժիզել Նոուլզը ծնվել է Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում, վարսավիր և գեղեցկության սրահի տեր՝ Թինա Նոուլզի և Մեթյու Նոուլզի ընտանիքում։
Դեռևս մանուկ հասակից նա մասնակցել է բազմաթիվ պարային և վոկալային մրցույթների, իսկ դպրոցում անգամ մասնակցել է տարբեր գեղարվեստական մրցույթների։ Բեյոնսեի փոքր քույրը՝ Սոլանժը նույնպես երգչուհի է և Դեսթինիս Չայլդի հիմնադիր և անդամ է։
2011 թվականին արժանացել է Billboard ամսագրի պատվավոր մրցանակին՝ «Հազարամյակի արտիստ»։ Բեյոնսեն ունի 20 Grammy մրցանակ և 52 նոմինացիա։ Իր առաջին մրցանակը նա ստացել է 19 տարեկանում։ Այսօր աշխարհահռչակ աստղի ծննդյան օրն է։