Գիտելիք, որի իմացությունը ցանկալի է
1․ Լոնդոնում կարելի է գտնել մինչև 85 ֆունտ ստերլինգ (մոտ 50.000 ՀՀ դրամ) արժողությամբ սենդվիչ։
2․Երկրի վրա գոյություն ունեցող բոլոր կենդանատեսակների մոտ 70%-ը Համաշխարհային Օկիանոսում են բնակվում:
3․Փարիզի զինվորական գերեզմանոցներից մեկում հանգչող Ֆրանսիայի հայազգի հերոսի գերեզմանի հուշարձանի վրա գրված է. «Փառք նրան, ով զոհվեց, որպեսզի Ֆրանսիան ապրի»։
4․Արագածոտնի մարզի Ձորագյուղ գյուղում կա 4-րդ դարի երկրորդ կեսով թվագրվող Արշակունիների դամբարան։
5․Գինեսի գրքում գրանցված աշխարհի ամենափոքր զբոսայգու տրամագիծն ընդամենը 61 սանտիմետր է, իսկ մակերեսը՝ 0,292 մ2։
6․ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներն են բրիտանական անգլերենը, արաբերենը, իսպաներենը, չինարենը, ռուսերենը և ֆրանսերենը։
7․Հյուսիսային բևեռային շրջանից դուրս գտնվող սառույցով պատված ջրային տարածությունը ձմռանը կազմում է մոտ 11 մլն կմ²: