Աշխարհի ամենավտանգավոր շների ցեղատեսակները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Շները լսում են վայրկյանում 40000 տատանում հաճախականության ձայները, բայց նրանց էլ գերազանցում են կատուները, որոնք լսում են վայրկյանում 50000 տատանում հաճախականության ձայներ և իրենց այդ հատկությամբ մրցում չղջիկների հետ։ Շան տեսողությունն ավելի վատ է զարգացած, քան լսողությունն ու հոտառությունը։
Սա շների՝ գիշերային մսակեր նախնիներից ստացած ժառանգությունն է։
Գայլը որսի է դուրս գալիս գիշերը՝ մութն ընկնելուց հետո։ Այդ պատճառով էլ նրա աչքերը տեսնում են կատարվող շարժումները՝ օգտագործելով մնացորդային լույսը։
Շան աչքի հատակի կառուցվածքը մի կարևոր առանձնահատկություն ունի. անոթային թաղանթում ձևավորվում է հյուսվածքի մի շերտ, որը լույսն անդրադարձնելու հատկություն ունի։ Այդ է պատճառը, որ շների, գայլերի, ինչպես նաև կատուների աչքերը վառվում են գիշերը, երբ դրանց վրա ընկնում է շարժվող մեքենայի լույսը։