«Մանչեսթեր Սիթին» կբողոքարկի Ագուերոյի որակազրկումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Սիթին» փորձում է չեղարկել հարձակվող Սերխիո Ագուերոյի որակազրկումը:
Անգլիական ակումբը բողոքարկելու է ֆուտբոլիստի երեքխաղյա որակազրկումը, որպեսզի վերջինս մասնակցի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ սկզբունքային հանդիպմանը:
Հիշեցնենք, որ Ագուերոն Անգլիայի առաջնության 3-րդ տուրում` «Վեսթ Հեմի» հետ խաղում (3:1) արմունկով հարվածել էր մրցակցի խաղացող Ուինսթոն Ռիդին: