«Ռեալ»-ը կբողոքարկի Զինեդին Զիդանի որակազրկումը
Մադրիդի «Ռեալ»-ը իր պաշտոնական կայքում հայտնել է, որ կբողոքարկի երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի որակազրկումը:
Հիշեցնենք, ոչ մարզչական համապատասխան լիցենզիայի բացակայության պատճառով Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ֆրանսիացուն որակազրկվել է երեք ամսով Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հիմք է ընդունել տվյալ երկրի մարզիչների ազգային ասոցացիայի ներկայացրած բողոքը և համապատասխան ապացույցները: Հարկ է նշել, որ Իսպանիայում երիտասարդական թիմերի մարզիչները պետք է երրորդ աստիճանի ազգային դիպլոմ ունենան:
«Ռեալ»-ում պդնում են, որ «Կաստիլյա»-ի («Ռեալ» 2-րդ թիմ) գլխավոր մարզիչը Սերխիո Սանչեսն է, իսկ Զիդանը կատարում է նրա օգնականի պարտականությունները: