1461 դիտում
22:14 01-09-2016
Փոխնախարար Պապիկյանն ընդունեց Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի պատվիրակությունը
Սեպտեմբերի 1-ին ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ընդունեց Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի պատվիրակությանը` նախագահ Սեիշիրո Էտոյի գլխավորությամբ:
Ողջունելով պատվիրակության առաջին այցը Հայաստան՝ փոխնախարարը նշեց, որ Ճապոնիան առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Արևելյան Ասիայի երկրների հետ Հայաստանի հարաբերություններում: Արմեն Պապիկյանը համոզմունք հայտնեց, որ Սեիշիրո Էտոյի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա ինչպես երկու երկրների միջխորհրդարանական կապերի սերտացման, այնպես էլ՝ հայ-ճապոնական համագործակցության ընդլայնման տեսանկյունից:
Կողմերն անդրադարձան 2012թ. ՀՀ Նախագահի Ճապոնիա կատարած այցին, որը, ճապոնական պատվիրակության ղեկավարի գնահատմամբ, նոր լիցք հաղորդեց երկկողմ փոխգործակցությանը։
Կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերություններում՝ Ճապոնիա - Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի նախագահը պատրաստակամություն հայտնեց առավելագույն ջանքեր ներդնելու` խորհրդարանականների միջև շփումներն ակտիվացնելու եւ հայ-ճապոնական միջխորհրդարանական կապերի ամրապնդելու գործում, ինչը ամուր հիմք կհանդիսանա տարբեր ոլորտներում երկկողմ կապերի զարգացման համար:
Կողմերը կարծիքներ փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ, քննարկեցին Հայաստանի և Ճապոնիայի միջև երկկողմ տնտեսական կապերի և փոխշահավետ բազմակողմ համագործակցության հեռանկարները: Անդրադարձ կատարվեց նաև միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցությանը:
Նմանատիպ նյութեր
4767 դիտում
14:26 31-08-2016
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի նախագահ Սեիշիրո Էտոյին
924 դիտում
15:57 31-08-2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի անդամներին
Այս բաժնից
1105 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1147 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
871 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան