211652_close_icon
views-count6393 դիտում article-date 20:10 01-09-2016

«Պզտիկությունը ամենեն զզվելի բանն է Արևին տակ»․ Վահան Թոթովենց

Վահան Թոթովենցը ծնվել է Արևմտյան Հայաստանի Բալուի գավառակի, Եփրատի ափին գտնվող Դավթիկ գյուղում, որն Խարբերդ գավառի կառավարության նստավայրն էր։ Վահանի հայրը Ակնի մեծահարուստ Թոթովայենց գերդաստանից էր, որոնք 18-րդ դարում ուրիշ հայ վերապրող ընտանիքների հետ տեղափոխվել էին Մեզրե։ Թոթովենցի ընտանիքը ունեցել է երկհարկանի տուն Մեզրեից Խարբերդ տանող մայրուղու վրա, որը նշանավոր էր որպես հեռու երկրներից եկող-անցնող քարավանների միակ անցուղին ու իջևանատեղին։ Հետագայում Թոթովենցը հիշում է այս մայրուղին իբրև «հին հռովմեական ճանապարհ»։ 1915 թվականին մոտ 400 ամերիկահայ կամավորների հետ Թոթովենցը ուղևորվում է կովկասյան ռազմաճակատ, ուր մասնակցում է ազատագրական պայքարին։ Սակայն Արևմտյան Հայաստանի մեկ մասը գրավելուց հետո, Ռուսական կառավարությունը որոշում է ցրել հայկական խմբերը։ Վահան Թոթովենցը մի քանի ամիս աշխատում է որպես ուսուցիչ փախստականների մոտ։ 1917-1918 թվականներին Թիֆլիսում խմբագրում է զորավար Անդրանիկի հրատարակած «Հայաստան» օրաթերթը, մասնակցում է Անդրկովկասի մշակութային կյանքին։ 1920 թվականի մայիսին Թոթովենցը թողնում է Կովկասը, մեկնում է Կ. Պոլիս։ Իր ինքնակենսագրականում Թոթովենցը գրել է. «Ապրեցի այնտեղ ընդամենը մի քանի ամիս և ճանապարհ ընկա դեպի Հարավային Եվրոպայի կախարդական ափերը, Արշիպելագոսի կղզիներ»։ Ամերիկա անցնելուց հետո, 1922 թվականին վերադառնում է Պոլիս ու ապա Խորհրդային Հայաստան։ Ճանապարհին, Կ. Պոլսում հրատարակում է «Փոթորիկին մեջ» (1922) վեպը։ 1934 թվականին Մոսկվայում մասնակցել է խորհրդային գրողների Ա. համագումարին։

Նմանատիպ նյութեր