211652_close_icon
views-count89462 դիտում article-date 23:49 30-08-2016

Դաժան ու ողբերգական դեպք Շիրակի մարզում. Լուսաղբյուր գյուղում հայտնաբերվել է 13-ամյա տղայի կախված դի

Այսօր՝ օգոստոսի 30-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում ոստիկանության Անիի բաժին ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղի տներից մեկին կից կիսակառույց շինությունում երեխայի դի կա կախված: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ է ժամանել ոստիկանության Անիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Էդգար Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչաական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները՝ ավագ քննիչ Նարեկ Մանանդյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված կիսակառույցում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 13-ամյա Հ. Կ.-ի դին: Փաստի առթիվ ավագ քննիչ Ն. Մանանդյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ արդեն նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր