211652_close_icon
views-count2672 դիտում article-date 16:37 30-08-2016

Ի՞նչ է խորհրդակցում Անդրանիկը Հովհաննես Թումանյանի հետ և ի՞նչ քայլի է դիմում նա

1916 թվականին Անդրանիկը ներկա է գտնվում իր քեռորդի Վահան Փափազյանի հարսանիքին, որտեղ և գտնվում էր մի երիտասարդ օրիորդ։ Անդրանիկը հրապուրվում է օրիորդով։ Մինչև առաջարկություն անելը Փաշան խորհրդակցում է Հովհաննես Թումանյանի հետ և որից հետո էլ որոշում է դիմել օրիորդին։ Հանդիսություններից մեկի ժամանակ օրիորդին դիմում է հետևյալ կերպ. --Ես կը սիրեմ քեզ և կը փափագիմ ամուսնանալ քեզ հետ, դուն ալ ինձ կը սիրե՞ս։ --Օ՛, ես ինչպե՞ս կրնամ քեզ չսիրել, չէ՞ որ դուն իմ սիրելի հերոսն ես...։ Անդրանիկը այսպիսի պատասխան չէր սպասում, օրիորդի այդ պատասխանը տակնուվրա է անում հերոսի մտքերը և նա մռայլվում է։ Մի քանի րոպեից նա սթափվում է և որոշում իր անելիքը, իր մոտ է կանչում Ռոստոմին և մի երկտող ուղարկում օրիորդին, հայտնելով նրան, որ մոռանա ամուսնության մասին։ «Եվ այսպես ՝ Հայոց մեծաթռիչ Արծիվը մի անգամ փորձեց իր երկնային սլացքից վայր իջնել երկրի վրա, ապրել սովորական մարդու ամենասովորական կյանքով, սակայն երկրաբնակի մի փոքրիկ անուշադրությունը, վերապահությունը, գուցե թերացումն ու անըմբռնումը նրան կրկին մղեցին վեր՝ դեպի եթերային նոր թռիչքների... Հասկանալի է, որ տարիքային տարբերությունը, դեռատի օրիորդի ռոմանտիկ պատկերացումները հիմնական պատճառն էին, որ Անդրանիկն այս անգամ էլ իրենից դեն շպրտեց անձնական կյանքի այդ նոր փոփոխությունը։ Եվ նա դեռ սավառնում էր երկնքում...»

Նմանատիպ նյութեր