ՀԴԲ-ն ձերբակալել է Օբամայի դեմ մահափորձ ծրագրած տղամարդուն
ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն Մասաչուսեթս նահանգում ձերբակալել է 40-ամյա Ջոզեֆ Գարգյուլոյին, ով պատրաստվում էր մահափորձ կատարել երկրի նախագահ Բարաք Օբամայի դեմ, հաղորդել է Fox News-ը։
Գարգյուլեն ձերբակալվել է օգոստոսի 27-ին սեփական տան խուզարկությունից հետո, որտեղ ոստիկանությունը հայտնաբերել է հրազենի և սառը զենքի մի իսկական պահեստ։
Բյուրոյի տվյալներով՝ վերջինիս դաշնային բյուրոն հետևում էր այս տարվա հուլիսից, քանի որ հայտնի էր դարձել, որ նա պատրաստվում է սպանել ԱՄՆ-ի նախագահին Մարթաս-Վինիարդում, որտեղ ամերիկյան առաջնորդն իր հանգիստն էր անցկացնում ընտանիքի անդամների հետ։
Բացի այդ, ձերբակալվածը մեկ անգամ չէ, որ հայտարարել էր ինչպես ԱՄՆ-ի իրավապահների, այնպես էլ երկրում բնակվող մուսուլմանների հետ հաշվեհարդար տեսնելու իր մտադրության մասին։