Եմենում ահաբեկչական պայթյուն է տեղի ունեցել. զոհվել է 30 ոստիկան
Եմենի Էլ-Մուքալլե քաղաքում մահապարտ ահաբեկչի կողմից իրականացված պայթյունի հետևանքով ոստիկանության առնվազն 30 աշխատակից է զոհվել, տեղեկացրել է Sky News Arabiya-ն:
Հաղորդվում է ավելի քան 70 ոստիկանների վիրավորվելու մասին: Ճշտվում է մահացածների ու վիրավորների ինքնությունը: Ըստ տեղեկությունների՝ զոհվածները ոստիկանության նոր աշխատակիցներ էին:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: