Անցկացվում են նորակոչիկ վարորդների հավաքներ. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ 2-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկում օգոստոսի 22-ից անցկացվում են նորակոչիկ վարորդների 45-օրյա ուսումնական-գործնական հավաքներ:
Հավաքների շրջանակներում ուսումնասիրվում են ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական բնութագրերը, կառուցվածքը և տեխնիկական սպասարկումը, ճանապարհային երթևեկության կանոնները: Վարորդները ծանոթանում են նաև անհատական բժշկական միջոցներից օգտվելու և առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու: Զորամասի ավտոհավաքակայանում նորակոչիկների հետ անցկացվում են մեքենավարման գործնական պարապմունքներ:
Հավաքի նպատակն է ուսումնական-գործնական պարապմունքների միջոցով ամրապնդել և զարգացնել նորակոչիկ վարորդների տեսական և գործնական գիտելիքները: