«Նռան գույնը» 48 տարեկան է. Հայկական կինոյի լեգենդը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Նռան գույնը» ֆիլմը թողարկվել է 1968 թ․-ին և նվիրված է Սայաթ-Նովային։ Հեղինակային անունը՝ «Սայաթ-Նովա»։
Գրաքննության ճնշման տակ Փարաջանովն ստիպված էր լրիվ վերամոնտաժել և փոխել ֆիլմի անունը։
Տարբերակը, որը հրապարակել է էկրանին, Սերգեյ Յուտկևիչի կատարված ևս մի վերամոնտաժի արդյունքն է։
Ֆիլմը նկարահանվել է Լոռու մարզի Սանահինի և Հաղպատի նշանավոր վանքերում, ինչպես նաև Արդվի գյուղի մոտակայքում Սրբանեսի (Սուրբ Հովհաննեսի կամ Հովհան Օձնեցու) վանքում (8-17-րդ դդ)։