Գիտելիք, որի իմացությունը ցանկալի է
1․ Ամերիկացի միլիոնատեր Քեյթ Բերդսել Ջոնսոնի պատվերով նկարված «Կնոջս սիրեկանները» կտավում պատկերված է 42 կատու։
2․ Ռուսական կայսրությունում 1849 թվականին հիմնված Վիսոցկի թեյ ընկերությունը 1900-ական թվականների սկզբներին աշխարհում ամենախոշորներից մեկն էր։
3․Թավշյա հեղափոխությունից հետո Չեխոսլովակիայի անվանվան վերաբերյալ («Չեխո-Սլովակիա») չեխական և սլովակական ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել «պատերազմ»։
4․Գաճաճ մոլորակներից ամենամեծի տրամագիծը կազմում է մոտ 1000 կիլոմետր։
5․Սպիտակագլուխ ծովարծիվը հանդիսանում է ԱՄՆ-ի, իսկ կանաչ սիրամարգը Մյանմայի ազգային խորհրդանիշը։
6․Թյուրիմացության կղզին իր անվանումը ստացել է արշավախմբի կողմից այն չնկատելու և քարտեզում չներառվելու հետևանքով։