211652_close_icon
views-count9647 դիտում article-date 16:23 28-08-2016

Գյումրեցի երիտասարդները անեկդոտների հավելված են պատրաստել

Գյումրեցի երիտասարդներ Արսեն Վարդանյանը, Տիգրան Միրվելյանը եւ Աղասի Գյուրջօղլյանը խելացի հեռախոսների համար ստեղծել են անեկդոտների հավելված: Հավելվածը կոչվում է Կատակում են գյումրեցիները: Այն ստեղծվել է համանուն [url=https://web.facebook.com/groups/katakumen/?_rdr]ֆեսբուքյան խմբի [/url]հիման վրա, որը 4 տարվա ընթացքում հասցրել է հավաքել 65.000-ից ավել կատակող: Գյումրեցիների կատակները մեծ պահանջ ունեն ամբողջ աշխարհում, այդ իսկ պատճառով տղաները որոշել են թեթեւացնել ինտերնետ օգտատերեի գործը եւ ստեղծել հավելված, որից մարդիկ կկարողանան օգտվել օնլայն ռեժիմով եւ ինտերնետի բացակայության պայմաններում: Սա յուրօինակ start up ծրագիր է, որը ստեղծվել է 0 դրամից: Համահեղինակները պատրաստվում են բացի android տարբերակից նաեւ ֆինանսական աջակիցներ գտնելու դեպքում ստեղծել ios եւ այլ տարբերակներ, որպեսզի ավելի շատ օգտատերեր կարողանան օգտվել հավելվածից: Հավելվածի առաջին տարբերակն այժմ պարզ մեխանիզմով է գործում, որպեսզի հասանելի լինի տեխնիկական գիտելիքների տարբեր մակարդակ ունեցող օգտատերերի համար: Շուտով հասանելի կլինեն արդեն [url=https://play.google.com/store/apps/details?id=com.Annaniks.Joke]կատարելագործված տարբերակները[/url]:

Նմանատիպ նյութեր