211652_close_icon
views-count1743 դիտում article-date 21:18 18-05-2014

«Լուռ անջատում» App. Store-ում` Կևին Գրիգն ունի Kevin Grig հավելված. տեսանյութ

Երգչուհի Գոհար Գրիգորյանը կատարում է կոմպոզիտոր Կարեն Գրիգորյանի վերջին շրջանի «Լռություն երգը»: Հենց այս երգն է մնացած 7 ստեղծագործությունների հետ տեղ գտել երաժշտի նոր` 3-րդ ալբոմում, որը կոչվում է «Լուռ անջատում»: Երգահան Կարեն Գրիգորյանն ավելի հայտնի է Կեւին Գրիգ մականունով: Նա որոշել է իր նոր ձայնասկավառակը յուրօրինակ կերպով ներկայացնել հանրությանը: Կրիչի փոխարեն App. Store Kevin Grig անունով հավելվածն է, որում էլ զետեղված են երգչի նորընծա ալբոմի կատարումները: Հավելվածի հեղինակը երգահանի ընկեր Վահան Հարությունյանն է: Նա որոշել էր Կարենի ծննդյան տոնին յուրօրինակ նվեր մատուցել: Kevin Grig հավելվածը կարելի է անվճար ներբեռնել: «Լուռ անջատում»-ից բացի, հավելվածում տեղ են գտել կոմպոզիտորի մնացած ստեղծագործությունները, կենսագրական տվյալներն ու լուսանկարները: «Լուռ անջատում» ալբոմի երգերը կատարում են Մարիաննա Հովհաննիսյանը, Սիրուշոն, Ջուսը և այլ երգիչներ: Նարինե Դովլաթյանը նույնպես երգահանի նոր ստեղծագործության կատարողն է: Նա վստահ է, որ Քեւին Գրիգի ստեղծագործությունները նորություն են հայկական պոպ շուկայում: Կարեն Գրիգորյանը ճանաչելի դարձավ, երբ 2007թ. հանդես եկավ որպես Մարկ Շագալ-120 փառատոնի նախագահ: Ավելի ուշ հաջորդեցին նրա գրաֆիկական, լուսանկարչական և գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսները: 2009 թվականից Կեւին Գրիգը հայտնի դարձավ նաև որպես երգահան` ներկայացնելով հիթային երգեր և համերգային ծրագրեր Հայաստանում և արտասահմանում: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/28025]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր