Սանկտ Պետերբուգում ուժգին քամին 75 հաստաբուն ծառ է տապալել
ՌԴ Սանկտ Պետերբուրգում գիշերը մոլեգնող ուժգին քամին գետնին է տապալել ավելի քան 75 հաստաբու ծառ: Այս մասին հայտնում է RBC-ն:
Ըստ տեղեկությունների՝ քամու արագությունը հասել է 20 մ/վ-ի, ինչի հետևանքով տարբեր վարչական շրջաններում տասնյակ ծառեր են արմատախիլ եղել՝ ավտոճանապարհներին ստեղծելով խցանումներ, ինչպես նաև վնասելով կայանված ավտոմեքենաները:
Վաղ առավոտվանից ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում մաքրման աշխատանքներ են տարվում: Ուժեղացված ռեժիմով են աշխատում նաև կոմունալ ծառայությունները:
Ըստ նախնական տեղեկություններոի՝ տուժածների մասին տեղեկություններ չկան: