Հնդկաստանում ուղևորատար գնացք է վթարվել. կա ավելի քան 30 վիրավոր
Հնդկաստանի Տրիվանդրում քաղաքից մեկնող գնացքի 12 վագոն դուրս է եկել գծերից: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վիրավորվել է ավելի քան 30 մարդ: Ուղևորատար գնացքը, որը Տրիվանդրում քաղաքից ուղևորվում էր Մանգալոր, վթարվել է երկրի հարավում գտնվող Կերալա նահանգում:
Վագոնները դուրս են եկել գծերից՝ երկաթուղային ճանապարհի մոտ 200 մետր երկարությամբ հատվածի վնասվելու պատճառով:
Վթարի վայրում աշխատում են համապատասխան ծառայությունները, բանվորները: վերջիններս վերականգնում են վնասված գծերը: