Հնդկաստանում գնացք է վթարվել. կա առնվազն 20 զոհ, 150 վիրավոր
                        Հնդկաստանի Ութար-Պրադեշ նահանգում ուղևորատար գնացքը դուրս է եկել գծերից: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ վթարի հետևանքով կա առնվազն 20 զոհ, ևս 150 ուղևոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել:
Ըստ նախնական տեղեկությունների՝  վարորդը չի տեղեկացվել երկաթգծերի վրա այդ հատվածում ընթացող  վերանորոգման աշխատանքների մասին և ընթացել է մեծ արագությամբ, ինչն էլ վթարի պատճառ է դարձել:
Տարվում է հետաքննություն:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

