211652_close_icon
views-count2457 դիտում article-date 10:17 28-08-2016

Խոտածածկ տարածքներում առաջացած բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել

Օգոստոսի 27-28-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 32 շենքի մոտակայքում այրվել է մոտ 700 քմ բուսածածկույթ, Արաբկիրի 43-րդ փողոցի տներից մեկի բակում՝ 1500 քմ, Հրազդանի կիրճում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում ՝ մոտ 400 քմ: Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի գերեզմանատանն այրվել է մոտ 2000 քմ խոտածածկ տարածք, Արարատի մարզի Գոռավան գյուղի ավտոլվացման կետի մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ մոտ 100 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ մոտ 5000 քմ, Սյունիքի մարզի կապան քաղաքի Բարաբաթում թաղամասում՝ 100 քմ, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 152-րդ կմ-ին հարակից տարածքում՝ 1000 քմ, Լոռու մարզի սպիտակ քաղաքի հին գերեզմանատան տարածքում՝ մոտ 2000 քմ, Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհին՝ Ծիրանի ռեստորանային համալիրի ետնամասում՝ մոտ 300 քմ, Կոտայքի մարզի Ալափարս գյուղի գերեզմանատան տարածքում՝ մոտ 5000 քմ, Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի վերջնամասում՝ մոտ 5 հա, Եղվարդ-Զովունի ավտոճանապարհի 4-րդ կմ-ի աջակողմյան հատվածում՝ մոտ 200 քմ, Կոտայքի մարզի Արզական գյուղի տարածքում գտնվող Երևան Ջրի պոմպակայան-ի և հարակից տարածքներում՝ մոտ 40 հա, Աբովյան-Սևան ավտոճանապարհին` Արզնի գյուղի մոտակայքում` մոտ 2000 քմ, Լոռու մարզի Մեծ Այրում գյուղին հարակից դաշտավայրում՝ մոտ 10 հա, Աշտարակ-Օշական ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 1 հա խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր