211652_close_icon
views-count7595 դիտում article-date 16:50 27-08-2016

Ռուսական ռազմանավերը զորավարժություններ են սկսել Սև և Կասպից ծովերում

ՌԴ ռազմածովային ուժերի նավերն անսպասելի զորավարժություններ են սկսել Կասպից և Սև ծովերում, հաղորդում է ՌԴ ՊՄ մամուլի վարչությունը, փոխանցում է ria.ru-ն։ Զորավարժություններին ներգրավված են հրթիռային, հակասուզանավային, առանփնյա անվտանգության, ականանետային և այլ նավեր, որոնց անձնակազմների խնդիրն է մշակել հակաօդային պաշտպանություն և հակաստորջրյա-դիվերսիոն պաշտպանություն և իրականացնել այլ առաջադրանքներ։ Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համանով անսպասելի ստուգումներ են սկսվել ՌԴ Հարավային, Արևմտյան ու Կենտրոնական օկրուգներում, Հյուսիսային նավատորմում, Օդատիեզերական և Օդադեսանտային ուժերում և բերվել են բարձր մարտական պատրաստվածության։ Զորավարժությունները կավարտվեն օգոստոսի 31-ին։

Նմանատիպ նյութեր