Կասպից ծովում գտնվող ռուսական ռազմանավերը հրթիռակոծել են Սիրիայի տարածքը. տեսանյութ
Ռուսաստանի` «Իսլամական պետության» հետ պայքարում նոր փուլ է սկսվել:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր հայտնել է, որ Կասպից ծովում գտնվող ռուսական ռազմանավերից հրթիռակոծվել են Սիրիայում «Իսլամական պետության» խմբավորումների դիրքերը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարին հանձնարարել է Սիրիայում անցկացվող ռազմական գործողություններում համագործակցել ԱՄՆ-ի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Իրանի և Իրաքի հետ: