Չինաստանում ուղղաթիռը վթարային վայրէջք է կատարել լողափում. օդաչուները հասցրել են դուրս գալ հրդեհվող ուղղաթիռից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չինաստանի Հեյլունձյան նահանգում ուղղաթիռը վթարային վայրէջք է կատարել Խանկա լճում, ինչից հետո ուղղաթիռում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները:
Լողափում գտնվող զբոսաշրջիկները տեսանկարել են վթարային վայրէջքի պահը, որում երևում է, թե ինչպես է հրդեհ բռնկվում ուղղաթիռում:
Ըստ տեղեկությունների՝ 2 օդաչուները հասցրել են դուրս գալ հրդեհվող ուղղաթիռից և լողալով հասել են ափ:
Ներկայացնում ենք տեսանյութը: