211652_close_icon
views-count2834 դիտում article-date 17:30 26-08-2016

Զինված ուժերում անցկացվում է «Դյուցազուն» որակավորման մրցույթը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ զինված ուժերում անցկացվում է «Դյուցազուն» որակավորման կարգ շնորհելու ամենամյա համաբանակային մրցույթը: «Դյուցազուն» համաբանակային մրցույթը զինված ուժերի տարբեր զորամիավորումների ժամկետային ու պայմանագրային զինծառայողներին և սպաներին իրենց հմտությունները բացահայտելու, մարտավարամասնագիտական ունակություններն ամրապնդելու, մարզումների, ֆիզիկական ու հոգեբանական զանազան արգելքների ու փորձությունների հաղթահարման միջոցով կամային հատկանիշները զարգացնելու և մարտունակություն բարձրացնելու յուրօրինակ հնարավորություն է ընձեռում: Այս տարի «Դյուցազուն» որակավորման մրցույթը մեկնարկել է օգոստոսի 20-ին: Անցկացվել են մրցույթի փուլերով նախատեսված ստուգողական վարժանքներ, ֆիզիկական և կրակային պատրաստության մրցույթներ: Առջևում են օդադեսանտային պատրաստության վերգետնյա պարապմունքները, ինչպես նաև պարաշուտային թռիչքներն ու տարբեր արգելագոտիների հաղթահարման փորձությունները: «Դյուցազուն» որակավորման կարգ շնորհելու մրցույթի նպատակն է կատարելագործել մասնակիցների գործնական կարողությունները մարտական խնդիրների պլանավորման և կազմակերպման, արտակարգ իրավիճակներում ինքնուրույն մարտական խնդիրների կատարման առումով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր