Բրավոյի փոխարեն «Բարսելոնան» ձեռք է բերում Սիլեսենին
«Բարսելոնան» և «Այաքսը» գործնականում համաձայնության են եկել դարպասապահ Յասպեր Սիլեսենի տրանսֆերի շուրջ:
Կատալոնական ակումբը 27-ամյա հոլանդացի դարպասապահի համար կվճարի 13 մլն եվրո, իսկ խաղացողի հետ կկնքի 5-ամյա պայմանագիր:
Ներկա պահին կողմերը չեն կարողացել պայմանավորվել, թե Սիլեսենը երբ պետք է Կատալոնիայի մայրաքաղա ժամանի:
Օգոստոսի 24-ին «Այաքսը» պետք է պատասխան հանդիպումն անցկացնի ռուսական «Ռոստովի» հետ` Չեմպիոնների լիգայի որակավորման վերջին փուլի շրջանակներում և ակումբը ցանկանում է դարպասապահին խաղացնել այդ հանդիպմանը:
Սակայն «Բարսելոնան» չի ցանկանում, որ Սիլեսենը այդ հանդիպմանը խաղադաշտ մտնի, որպեսզի խուսափի վնասվածքի հավանականությունից: Նշենք, որ Սիլեսենը «Բարսելոնայում» կփխարինի Բրավոյին, որը տեղափոխվում է «Մանչեսթեր Սիթի»: