Լոնդոնի «Արսենալը» պաշտոնապես հայտարարեց Պետր Չեխին ձեռք բերելու մասին
«Արսենալը» պաշտոնապես հաստատեց «Չելսիի» դարպասապահ Պետր Չեխի տրանսֆերը:
33-ամյա դարպասապահը Արսեն Վենգերի թիմի հետ երկարաժամկետ պայմանագիր է կնքել:
Թեպետ լոնդոնյան ակումբները չեն հրապարակում գործարքի արժեքը, ավելի վաղ նշվել էր, որ Չեխի համար «Արսենալը» «Չելսիին» կվճարի 11 միլիոն ֆունտ ստերլիգ:
Արդեն պայմանագիրը ստորագրելուց հետո Պետր Չեխը հայտարարել է, որ ուրախ է «Արսենալ» տեղափոխվելու համար:
«Ուրախ եմ և անհամբերությամբ եմ սպասում նոր մրցաշրջանին: Ծարավ եմ հաղթանակների, նույն մոտիվացիան ունեմ, ինչ՝ կարիերայիս սկզբում:
Երբ Արսեն Վենգերը պատմեց ինձ «Արսենալի» ծրագրերի մասին և թե ինչպիսին է տեսնում իմ դերը ակումբում, իմ որոշումը ակնհայտ դարձավ», ասել է Չեխը: