Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Օգոստոսի 23-ին, ժամը 13.11-ին ահազանգ է ստացվել, որ Շերամի փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկի ծանրամարմին բնակչին ավտոմեքենայից բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բնակչին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:
***
Օգոստոսի 23-ին, ժամը 11.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրևանդ փողոցի թիվ 1 շենքի բնակարանից մեկի վատառողջ բնակչին իջեցնելու և ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բնակչին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն: