211652_close_icon
views-count2545 դիտում article-date 16:10 23-08-2016

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը հանդիպել է Չինաստանի առևտրի նախարարի տեղակալին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը օգոստոսի 22-ին հանդիպեց ՉԺՀ առևտրի նախարարի տեղակալ Ցյան Կեմինին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը, չինական «CCECC» կազմակերպության և «Սինոհիդրո Քորփորեյշն» ՓԲԸ-ի ներկայացուցիչներ: Նախարար Գագիկ Բեգլարյանը ողջունելով Ցյան Կեմինին՝ ընդգծեց, որ տրանսպորտի և կապի ոլորտում հայ-չինական հարաբերություններն օրեցօր ավելի են զարգանում: «Մի քանի տարի շարունակ չինական մի շարք կազմակերպություններ Հայաստանի Հանրապետության ճանապարհաշինության ոլորտում փորձում էին իրականացնել տարբեր ծրագրեր և, վերջապես, այս տարի դա հաջողվեց: Մենք այսօր աշխատում ենք «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության հետ, իսկ ավելի երկար տարիներ համագործակցել ենք նաև «CCECC» կազմակերպության հետ», - ասաց Գ. Բեգլարյանը: ՉԺՀ առևտրի նախարարի տեղակալ Ց. Կեմինը նույնպես կարևորեց վերջին շրջանում երկու երկրների համագործակցության ձեռքբերումները հատկապես տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում։ «Համագործակցության լավագույն հնարավորություն է այն, որ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» կազմակերպությունը տենդեր է շահել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման նախագծում: Չինական կողմը ժամանակին և որակյալ կիրականացնի այդ աշխատանքը, և մենք ակնկալում ենք հայկական կողմի համակողմանի աջակցությունը», - նշեց Ց. Կեմինը: Կողմերն անդրադարձան նաև Մետաքսի ճանապարհի վերականգնման կարևորությանը և այն դերին, որ որպես տրանսպորտային հանգույց ունի Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տարածաշրջանում։ Չինական կողմը նաև նշեց, որ հետաքրքրված են հայ-իրանական երկաթգծի կառուցմամբ: Հանդիպման ավարտին ՉԺՀ առևտրի նախարարի տեղակալը պատրաստակամություն հայտնեց հետագայում ևս շարունակել համագործակցությունը ճանապարհաշինության ոլորտում: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը վստահեցրեց, որ հայկական կողմը ևս շահագրգիռ է երկու երկրների միջև տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում փոխշահավետ, արդյունավետ և երկարատև համագործակցությամբ: [b]ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր