211652_close_icon
views-count20043 դիտում article-date 23:12 22-08-2016

Անապահով ընտանիքը մեր օգնության կարիքն ունի. 4 փոքրիկները օրերով քաղցած են մնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հերթական անապահով ընտանիքը, որն օգնության կարիք ունի` բնակվում է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր համայնքում: Այս ընտանիքում մեծանում են 4 ապագա զինվորներ` 12-ամյա Գարեգինը, 10-ամյա Գագիկը, 9-ամյա Գևորգը և 3-ամյա պստիկ Դավիթը: Երեխաների մայրը 5 անգամ վիրահատվել է, մինչ օրս էլ կատետր է կրում: Ընտանիքի հայրը աշխատանք չունի, չեն կարողանում ապրել չնչին նպաստով: Իսկ 78-ամյա Սաթենիկ տատիկն արդեն չի կարողանում և' տան գործերով զբաղվել և' աշխատել օրավարձով: Տանը գրեթե ոչինչ չունեն, 4 փոքրիկները օրերով քաղցած են մնում: «Ընտանի կենդանիներ կարիքավորներին» նվիրատվական-բարեգործական ծրագրով այս անգամ փորձելու ենք օգնել Բաբայանների ընտանիքին: Դիմում ենք բոլոր բարի մարդկանց միանալ մեզ և օգնել այս ընտանիքին: [b]Ձեր օգնությունը կարող եք փոխանցել Յունիբանկի 24100234040401 հաշվեհամարով կամ օնլայն Arca համակարգի 9051410201013935 հաշվեհամարով: [/b] Ստացող` [url=https://web.facebook.com/Huyshayinbaregorcakan/posts/545493475635622?pnref=story&_rdr]Հույս Հային բարեգործական [/url]նախաձեռնության ղեկավար Սմբատ Խանվելյան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր