Լուիս Սուարես. Մեսին մրցաշրջանը գազանի պես սկսեց
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը, որը Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում` «Բետիսի» հետ խաղում (6:2) հեթ-տրիկի հեղինակ դառնալուց հետո կիսվել է իր տպավորություններով:
«Ինձ համար ամենակարևորը թիմային խաղն է, այլ ոչ թե` անհատական նվաճումները: Հանդիպումն ապացուցեց, որ «Բարսելոնան» տիտղոսի հավակնորդ է:
Մեսին մրցաշրջանը սկսեց իր ոճով, նա պարզապես գազան է: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Նրա հետ հնարավոր չէ մրցակցել, նման ֆուտբոլիստի խաղը պետք է պարզապես վայելել», ասել է Սուարեսը: