«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանը սկսեց հաղթանակով. տեսանյութ
«Մանչեսթեր Յունայթեդը» նոր մրցաշրջանի առաջին խաղում 2:0 հաշվով հաղթեց «Ուիգանին»:
Հանդիպումը ընկերական բնույթ էր կրում, այդ իսկ պատճառով մանկունյանցիների կազմում բացակայում էին նրա մի շարք առաջատար խաղացողներ, որոնք մասնակցել էին Եվրո-2016-ին:
Մանկունյանցիները երկու գոլն էլ խփեցին 2-րդ խաղակեսում. աչքի ընկան Քեյնն ու Պերեյրան:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր նորամուտը նշեց «Մանչեսթեր Յունայթեդում» և մասնակցեց հանդիպման 1-ին խաղակեսին:
[b]Ընկերական հանդիպում
[/b]
«Ուիգան» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:2
Ուիլ Քեյն, 49, Անդրեաս Պերեյրա, 58