Լուիս Սուարես. Վստահ եմ, որ Մեսին դեռ կփոշմանի
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը մեկնաբանել է իր թիմակից Լիոնել Մեսիի որոշումը` դադարեցնել մրցելույթները Արգենտինայի հավաքականի կազմում:
«Վստահ եմ, որ նա կփոշմանի: Սակայն ինչպիսին էլ լինի նրա որոշումը, ցանկացած դեպքում նա կմնա պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստը: Ճանաչելով Լեոյին, չեմ կասկածում, որ նա այդ ամենն ասել էր պահի ազդեցության տակ` խիստ տխրած լինելով պարտությունից:
Մեսիի որոշումը ամբողջ ֆուտբոլի համար կորուստ է, սակայն վստահ եմ, որ նա կփոշմանի: Բոլոր դեպքերում, յուրաքանչյուր ոք որոշումներ կայացնելու իրավունք ունի և դրանք պետք է հարգել», ասել է Սուարեսը: