41558 դիտում
20:30 22-08-2016
Դիլիջանում եղբոր կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարող տեգրը ինքնասպան է եղել
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության Դիլիջանի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է աստացվել, որ Դլիջան քաղաքի Շամախյան թաղամասի Խնձորուկ հանդամասում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ մահացածը հանդիսանում էր Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի թիվ 74 տան բնակիչ, 45-ամյա Վարդան Եսայանը, ով հետախուզման մեջ էր գտնվում եղբոր կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու համար:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ինքնասպան է եղել այն հրացանով, որով որ սպանության փորձ էր կատարել եղբոր կնոջ նկատմամբ:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/08/10/92506/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի ավագ քննիչ Էդիկ Կոստանյանի որոշմամբ հետախուզվում էր հայտարարվել Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի թիվ 74 տան բնակիչ, 45-ամյա Վարդան Եսայանի նկատմամբ:
Քննիչը դիմել էր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի նրա նկատմամբ: Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը դռնփակ նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշել էր բավարարել քննիչի միջնորդությունը և հետախուզման մեջ գտնվող Վարդան Եսայանին, ով կասկածվում էր եղբոր կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք-զինամթերք ունենալու մեջ, 2 ամսով կալանավորել:
Եթե կասկածյալը հայտնաբերվեր կամ մեղայականով ներկայանար ոստիկանության կամ քննչական բաժին, ապա նա տեղափոխվելու էր «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
57071 դիտում
20:55 06-08-2016
Կրակոց՝ Դիլիջանում. 45-ամյա տեգրը կրակել է եղբոր կնոջ որովայնին