4135 դիտում
17:14 22-08-2016
Ռիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանը նվաճեց 4 մեդալ
1-րդ ամառային Օլիմպիական խաղերն ավարտված են: Ռիո դե Ժանեյրոյում նախորդ մի քանի շաբաթվա ընթացքում աշխարհի տարբեր ծայրերից ժամանած ուժեղագույն մարզիկները պայքարում էին լավագույնի կոչման համար:
Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն անկախ Հայաստանի պատմության մեջ երկրորդ ոսկե մեդալը նվաճեց: Հայաստանը 20 տարվա դադարից հետո կրկին օլիմպիական չեմպիոն ունի:
Անկախ Հայաստանը կարող էր ունենալ նաև Օլիմպիական խաղերի 3-րդ չեմպիոնը, սակայն մրցավարության կոպիտ և կողմնակալ որոշումը զրկեց 66 կգ քաշային Միհրան Հարությունյանին պատվո հարթակի առաջին աստիճանին կանգնելու բերկրանքից: Մրցավարների խայտառակ որոշմամբ` օլիմպիական ոսկին տրվեց սերբ ըմբիշին: Հարությունյանը ստացավ օլիմպիական արծաթը:
105 կգ քաշային ծանրորդների պայքարում պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 417 կգ արդյունքով դարձավ Խաղերի արծաթե մեդալակիր: Ծանրորդներից Գոռ Մինասյանը (105+ կգ) ևս դարձավ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն: Գյումրեցի ծանրորդը երկամարտում գրանցել էր 451 կգ արդյունք:
Ազատ ոճային ըմբիշ Լևան Բերիանիձեն շատ մոտ էր օլիմպիական բրոնզե մեդալ նվաճելուն, սակայն վերջինս բավարարվեց միայն 5-րդ տեղով: Հայաստանի օլիմպիական հավաքականի մեկ այլ ծանրորդ` գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանն ընդամենը մեկ քայլ հետ մնաց պատվո հարթակից:
Մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում Հայաստանը 206 երկրների շարքում զբաղեցնում է 42-րդ տեղը:
Նմանատիպ նյութեր
3865 դիտում
17:02 08-05-2016
Հայաստանը Ռիոյի օլիմպիական խաղերում կունենա 3 ազատ ոճային ըմբիշ
6815 դիտում
21:12 12-08-2016
Ռիո-2016. Օլիմպիական խաղերում երրորդ հայ մարզիկը մեդալ նվաճեց
2051 դիտում
22:09 03-03-2016
Ռիոյի Օլիմպիական խաղերում բռնցքամարտիկները հանդես կգան առանց սաղավարտների
Այս բաժնից
2803 դիտում
09:22 13-01-2025
«Բարսելոնա»-ն 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին և 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը
3334 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
3136 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»