Դեդ Հասանի սպանության հավանական պատվիրատուի՝ Լենքորանսկու գլխի համար խոստացվել էր 5 մլն դոլար
Հանգուցյալ օրենքով գող Դեդ Հասանի՝ Ասլան Ուսոյանի սպանության հավանական պատվիրատուի՝ Ռովշան Լենքորանսկու գլխի համար խոստացվել էր 5 մլն ԱՄՆ դոլար, գրում է թուրքական Hurriyet թերթը։
«Նա սպանվել է «Բեշիքթաշ» հյուրանոցից դուրս գալու ժամանակ, իսկ դեպքի վայրում հայտնաբերվել է 65 փամփուշտ»,-նշում է թերթը։
Հիշեցնենք, որ Լենքորանսկին սպանվել է երեկ՝ Ստամբուլում։ Անհայտ անձինք հրազենից կրակոցներ էին արձակել նրա ուղղությամբ, և վերջինս ստացած բազմաթիվ վնասվածքներից հիվանդանոցում մահացել է։
Նրան այսօր թաղել են Ադրբեջանում, հայրենի Լենքորան քաղաքի գերեզմանատանը։ Սպանությունից առաջ նա մասնակցել էր Բեշիքթաշ հյուրանոցում կայացած ինչ-որ հավաքի։
Ավելի ուշ rosbalt գործակալությանը իրազեկ աղբյուրը հայտնել էր, որ Լենքորանսկու սպանությունը կապված է նրա և վերջերս ՌԴ իրավապահների կողմից ձերբակալված, ռուսական մաֆիայի պարագլուխ համարվող Շաքրո Մոլոդոյի հետ ունեցած քրեական պատերազմի հետ։