Ֆրանսիական ևս 3 քաղաքներ «պատերազմ են հայտարարել» բուրկինի կրելու դեմ
Մուսուլման կանանց լողազգեստներ՝ բուրկինի կրելու դեմ որոշմանը միացել են Ֆրանսիայի ևս 3 քաղաքային իշխանություններ, գրում է Meduza թերթը։
Ավելի վաղ նման արգելք է սահմանել Կաննի քաղաքապետը։ Այժմ նրան միացել են Լյոկատը, Ուա-Պլաժը և Լե-Տուկեն։
Լե-Տուկեի քաղաքապետ Դաբիել Ֆասկելի խոսքով՝ արգելքի մասին որոշումը կայացվելու է՝ հանուն կրոնի դեմ արմատականացման պայքարի։
«Դեռևս Լե-Տոիկեում բուրկինի չկա, սակայն ես չեմ ուզում, որպեզզի քաղաքապետարանը հետագայում վատ դրության մեջ հայտնվի»,-ասել է Ֆասկելը։
Ավելի վաղ բուրկինի կրելու դեմ հանդես էր եկել նաև Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը։ «Ծովափերը, ինչպես և այլ հանրային վայրեր, պետք է ազատ լինեն կրոնից»,-ասել էր նա։