211652_close_icon

Բրիտանացիների գերակշիռ մասը դեմ է, որպեսզի մուսուլման կանայք բուրկինի կրեն

views-count1496 դիտում article-date 15:46 01-09-2016
YouGov հետազոտական ընկերության կողմից անցկացված հարցումները ցույց են տվել, որ Մեծ Բրիտանիայի բնաչության մեծ մասը չի ցանկանում լողափերին տեսնել բուրկինիով կանանց (մուսուլման կանանց փակ լողազգեստ), գրում է The Independent թերթը։ Հարցվածների 57 տոկոսը դեմ է բուրկինի կրելուն և ընդամենը 25 տոկոսն է կողմ դրան։ Միևնույն ժամանակ 18-24 տարեկան հարցվածներն են կողմ բուրկինիին, իսկ կտրականապես դեմ են 65 տարեկանից բարձր քաղաքացիները։ Այսպես, տարեց բրիտանացիների 78 տոկոսը դեմ է բուրկինիին։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Նիսս քաղաքում հուլիսին տեղի ունեցած խոշոր ահաբեկչությունից հետո մի քանի քաղաքներ արգելեցին բուրկինի կրելը։ Ավելի ուշ Ֆրանսիայի պետական խորհուրդն անօրինական ճանաչեց այդ արգելանքները և թույլատրեց մուսուլման կանանց լողափերին կրել բուրկինի։

Նմանատիպ նյութեր