Ֆրանսիական դպրոցում մուսուլման աշակերտուհուն դասերից հեռացրել են` երկար սև կիսաշրջազգեստ կրելու համար
Ֆրանսիայի Շարլեվիլ-Մեզեր քաղաքի դպրոցներից մեկում 15-ամյա մուսուլման աշակերտուհուն երկու անգամ թույլ չեն տվել դասերին հաճախել երկար սև շրջազգեստ կրելու համար: Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, դպրոցի ղեկավարությունը նրա հագուստ համարել է «չափից ավելի ընդգծված կրոնական դրսևորում աշարհիկ Ֆրանսիայի համար»:
Իր հերթին` բրիտանական «The Guardian» -ը հիշեցնում է, որ Ֆրանսիայի դպրոցներում արգելված են հագուստում ցանկացած կրոնական դրսևորումները: