211652_close_icon
views-count68220 դիտում article-date 23:04 17-08-2016

Ժողինստիտուտի ուսանողները Դիլիջանում ականատես եղան, թե ինչպես էին կրակում ՀՀ վարչապետը, իրենց ռեկտորն ու Դիլիջանի քաղաքապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` օգոստոսի 17-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելել էր Տավուշի մարզ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ.Աբրահամյանը Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանային ճամբարում, որտեղ տեղի է ունենում «Ուսանողական ամառ 2016» մարզամշակութային փառատոնը՝ կազմակերպված Հայաստանի պետական Տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից՝ ծանոթացավ ճամբարի առօրյային: Այսօր Տնտեսագիտական համալսարանի 6 ֆակուլտետները, որոնք ներկայացնում էին Արցախի տարբեր շրջանները, անցկացրեցին փառատոն, որը կրում է «Մենք Արցախն ենք» խորագիրը: Վարչապետը ճամբարում Ժողինստիտուտի ռեկտոր Կորյուն Աթոյանի, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի, ինչպես նաև Ժողինստիտուտի ղեկավար կազմի անդամների հետ հետևեց վոլեյբոլի առջանության եզրափակիչ խաղին , որում իրենց ուժերն էին փորձում «Շահումյան» և «Քարվաճառ» ջոկատները: Հաղթող «Շահումյան» ջոկատի անդամները ՀՀ վարչապետից ստացան մեդալներ և գավաթ, որից հետո վարչապետը այցելեց ճամբարի սեղանի թենիսի, ինչպես նաև հրաձգարան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրաձգարանում կրակեցին վարչապետ Հ. Աբրահամյանը, Ժողինստիտուտի ռեկտոր Կ. Աթոյանը, Դիլիջանի քաղաքապետ Ա. Սանթրոսյանը: Կրակելու հարցում առաջին տեղը գրավեց վարչապետը, իսկ ռեկտորն ու քաղաքապետը հիմնականում վրիպում էին: Դա տեսնելով՝ ուսանողները կատակելով ասում էին. «Աստված տա, կռիվ չլինի, իսկ կռվի դեպքում վստահ ենք, վարչապետը սահմանին կանգնած առյուծ զինվորի ու սպայի նման շանսատակ կանի սահմանները խախտող ազերի ճիվաղներին»: Ֆոտոլրագրող Գ. Շամշյանի հարցին, թե ինչպիսի զգացողություն ունեցավ վարչապետը երեկ մեր 2 մարզական հերոսների՝ Արթուր Ալեքսանյանի և Միհրան Հարությունյանի հաղթանակները տեսնելով՝ վարչապետը պատասխանեց. «Մեծ ոգևորություն և հպարտություն: Ու ինքնս էլ եմ գնալու օդանավակայան՝ դիմավորելու հերոսներին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 466+
466+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր