Արտասահմանյան գործուղումների համար ավիատոմսերի գնման նպատակով վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակի մասին որոշման նախագիծ
Կառավարության առաջիկա նիստի օրակարգում ներառված է ՀՀ 2016 թ. պետական բյուջեի «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին ավիատոմսերի գնման նպատակով վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակներ սահմանելու մասին որոշման նախագիծ: Այն վերաբերում է մի շարք նախարարությունների ու կառավարությանն առընթեր հիմնարկների:
Բացի նախարարություններից, սույն ցանկում ներառված են նաև կառավարությանն առընթեր Պետական եկամուտների, Միջուկային անվտանգության կարգավորման պետական և Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեները:
Վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները ներկայացված են` համաձայն Հավելվածի: