211652_close_icon
views-count4165 դիտում article-date 17:58 15-08-2016

Դրամատիկ ճակատագրով լռակյաց նկարիչը մեր օգնության կարիքն ունի

Հուլիսի կեսին ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի ունեցավ արցախյան պատերազմի մասնակից, գեղանկարիչ Վահրամ Միքայելյանի անհատական ցուցահանդեսը: Պատերազմի տարիներին Վահրամը վիրավորվում  և կորցնում է աջ ձեռքի օգտագործման հնարավորությունը, նկարիչը ծանր է տանում այն փաստը, որ այլևս չի կարող ստեղծագործել և  ունենում է ծանր հոգեկան ապրումներ: Պետությունը Վայքում նրան հանրակացարանում սենյակ է տրամադրում, որը պետք է կիսեր գյումրեցի մի երաժշտի հետ: Գյումրեցի երիտասարդը անընդհատ հալածանքի է ենթարկում Վահրամին և նրա մոտ առաջ է գալիս հոգեաշխարհի ալեկոծում՝ նա դադարում է խոսել և շփվել արտաքին աշխարհի հետ: Միայն նկարում է և իր բոլոր հույզերը հանձնում կտավներին: Կատարվեց նրա կյանքի ամենաբաղձալի երազանքը՝ տեղի ունեցավ անհատական ցուցահանդեսը, սակայն այս բարի ու տաղանդավոր մարդը ոչ առողջություն ունի, ոչ տուն , ոչ արվեստանոց, նորմալ ստեղծագործելու համար և կտավները պահպանելու համար: Ապրում է կիսախավար նկուղում և կտավները բաժին են դառնում առնետների: Նա գտնվում է հարազատների խնամակալության տակ: Ցուցահանդեսի բացման արարողության ընթացքում Վահրամը լուռ էր, նրա փոխարեն խոսում էին կտավները՝ լցված բարության շնչով և մելամաղձոտ հնչյուններով: Այդ օրը նրան Մշակույթի նախարարության կողմից շնորհվեց պատվոգիր և ոսկե շքանշան: Սիրելի հայրենակիցներ, եկե՛ք համախմբվենք և հնարավորություն ընձեռենք մեր տաղանդավոր հայրենակցին ստանալու բուժում, բնակելի տարածք, որտեղ նա կկարողանա և ապրել,և ստեղծագործել և այդ արվեստի հրաշալիքները պահպանել: Այսօր ժամանակն է մենք օգնենք մարդուն, ով վայրկյան անգամ չի վարանել իր կյանքը տալու մեր վաղվա օրվան: Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկում Վահրամի քույրիկի՝ Ալվարդ Միքայելյանի անունով բացված են հաշվեհամարներ՝ 220441810078002 ԵՎՐՈ 220441810276958 ՌԴ ռուբլի 220441813650001 ԱՄՆ դոլար 220441817248000 ՀՀ դրամ SWIFT: AGCAAM22 Ալվարդի հեռախոսահամարն է՝ +37477 969 092:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր