«Բավարիան» նվաճեց Գերմանիայի Սուպերգավաթը. տեսանյութ
Գերմանիայի Սուպերգավաթի համար խաղում Մյունխենի «Բավարիան» 2:0 հաշվով Դորմունդի «Բորուսիային»:
Հանդիպման հերոսը դարձավ «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը, որն առաջին խաղակեսում իր փայլուն խաղով թույլ չտվեց մեծ առավելություն ունեցող դորտմունդցիներին բացել հաշիվը:
2-րդ խաղակեսում մյունխենցիները կարողացան շտկել իրավիճակը եւ Արտուրո Վիդալի ու Թոմաս Մյուլերի գոլերի շնորհիվ հաղթել մրցակցին` Կառլո Անչելոտիի գլխավորությամբ նվաճելով առաջին տիտղոսը:
Գերմանիայի Սուպերգավաթ
«Բորուսիա Դորտմունդ» - «Բավարիա»՝ 0:2
Արտուրո Վիդալ, 58, Թոմաս Մյուլեր, 79