Պակիստանի իշխանությունները ազատ են արձակել գերի վերցված ռուս օդաչուին
Պակիստանի իշխանությունները ազատ են արձակել МИ-17 ուղղաթիռի ռուս օդաչուին, ով անձնակազմի հետ գերի էր ընկել Աֆղանստանում՝ հայտնվելով թալիբանների ձեռքում: Նրանք տարվել էին Իսլամաբադ:
Ուղղաթիռի օդաչու Սերգեյ Սևաստյանովը հանձնվել է ՌԴ դեսպանատանը, որտեղից հայտնել են, որ նրա վիճակը բավարար է և նրա կյանքին ոչինչ չի սպառնում:
Հիշեցնենք, որ վերանորոգման նպատակով թռիչք կատարող МИ -17 ուղղաթիռը օգոստոսի 4-ին վթարային վայրէջք էր կատարել Աֆղանստանում, որտեղ թալիբանները անձնակազմի 6 անդամներին գերի էին վերցրել և ուղարկել Իսլամաբադ: