15512 դիտում
21:37 13-08-2016
Ավտովթար Երևանում. Daewoo-ի 37-ամյա վարորդը, դուրս գալով ճանապարհի երթևեկելի գոտուց, նախ բախվել է ծառի կոճղին, այնուհետև գազատարի հենասյանը՝ տապալելով այն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:15-ի սահմաններում Սասունցի Դավիթ փողոցում՝ 76 տան մոտ, Երևան քաղաքի Հալաբյան փողոցի բնակիչ, 37-ամյա Արթուր Ղոչիկյանը իր վարած Daewoo մակնիշի 34 SF 651 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել ծառի կոճղին, այնուհետև գազատարի հենասյանը և գետնին տապալել այն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Ղոչիկյանին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը տեղում առաջին անհրաժեշտ օգնությունն է ցուցաբերել:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի տեսուչները: Փաստի առթիվ սպայական ջոկում անվարույթ նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացուցիչները:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+