Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
Ինչպես տեղեկացնում ենք ՀՀ կառավարության կայքից, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Կառավարության ղեկավարն օգոստոսի 12-ին Սոչիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: