Ալյասկայում 180 կիլոգրամանոց ձուկ են բռնել
Ամերիկացի ձիկնորսներ Բրայան Մեթթսոնը և Դագ Քորլը Ալյասկայի հարավ-արևելյան հատվածում որսացել են Պալտուս տեսակի ձուկ, որը կշռում է գրեթե 180 կգ։ Այդ մասին տեղեկացնում է Associated Press-ը։
Ձկան երկարությունը կազմում է 240 սմ։
Day Spring ձկնորսական նավը ձուկը բարձրացրել են ճախարակի միջոցով՝ առանց պատկերացնելու անգամ, որ ձուկը բավականին երկար է։
Ձուկը տեղափոխել են Petersburg Gisheries ընկերության տաղավար, որը հավաքել է հետաքրքրասերների մի մեծ բանակ։ Այդուհանդերձ, ձկան քաշը համաշխարհային ռեկորդ չի սահմանել, քանի որ 1996 թվականին Ալյասկայում որսացել էին 210 կգ-անոց Պալտուս։