Իտալացիները 127 կիլոգրամանոց ձուկ են որսացել
Իտալիայի հյուսիսում երկու ձկնորսներ «Սոմա» տեսակի հսկայական ձուկ են որսացել: Երկվորյակ-ձկնորսների որսը կշռում է 127 կգ, իսկ երկարությունը 2,7 մետր է:
Ձկնորսները որսը ջրից հանելու համար 40 րոպե տանջվել են: Եղբայրները ենթադրում են, որ ձուկը մոտ 30 տարեկան է: Սովորաբար, սոմաներն ապրում են մինչեւ 50 տարի:
Հատկանշական է, որ ձկնորսները կշռել են ձկանը, լուսանկարվել ու բաց թողել կենդանուն: Նրանք հույս ունեն ձկանը էլի որսալ: Հավանաբար, այդ ժամանակ այն ավելի մեծ կլինի: