211652_close_icon
views-count648 դիտում article-date 22:34 10-08-2016

Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

Օգոստոսի 10-ին, ժամը 13.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 20 շենքի 33-րդ բնակարանի վատառողջ քաղաքացուն իր բնակարան (2-րդ հարկ) բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Լ. Ս.-ին (ծնված 1960 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Օգոստոսի 10-ին, ժամը 01.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դեմիրճյան փողոցի թիվ 29 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է. բարձրացնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները՝ 1934 թ. ծնված Գ. Հ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր